News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացվել է հատուկ օպերացիա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այն կրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» անունը։ Կայքի տեղեկություններով՝ օպերատիվ տվյալները ստանալով՝ Արաբկիրի ոստիկանները մի քանի դրվագներ ճշտելուց հետո պարզել են, որ տեղեկությունները հավաստի են, որից հետո մեկնել են Զովունի գյուղի գերեզմաններ, որտեղ էլ իրականացրել են հատուկ օպերացիան։

Նշված գերեզմանոցից ոստիկանները Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում հաշվառված 37-ամյա Արթուր Ասրյանին։  Վերջինիս մոտ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 1 հատ պահուստատուփ, որի մեջ եղել է 30 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ։ Ու եթե ոստիկանները պրոֆեսիոնալ ու օպերատիվ չգործեին, չէր բացառվում, որ Ա. Ասրյանը օգտագործեր ինքնաձիգը։

Հայտնաբերված ինքնաձիգն առգրավվել է, և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։  Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ասրյանը 2020 թվականի հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի  176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 185 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:

Նա 2020 թվականի դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Կրասնոդար քաղաքի ՆԳՎ Կառասունի շրջանի ոստիկանության բաժնի կողմից 105 հոդվածի 2-րդ մասի Ա կետի (սպանության փորձ) և 30 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Ա. Ասրյանը կասկածվում է 2020 թվականի մարտի 9-ին Երևանում՝ Հալաբյան փողոցում, հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիների և ևս 2 հոգու նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարելու մեջ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարուցված քրեական գործի շրջանակում սեպտեմբերի 4-ին, հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ասրյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում էր սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում հրազենով կրակոցներ արձակելու և Երևան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Տարոն Թամրազյանին, 31-ամյա Տիգրան Թամրազյանին, 38-ամյա Դավիթ Տոնոյանին և 54-ամյա Վարդան Փաշինյանին վնասվածքներ պատճառելու մեջ:

Ա. Ասրյանը դեռ այս տարվա հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ՀՀ քր օր-ի 34-176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով), 34-177 հոդվածի 2-րդ մասի (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 185 հոդվածի 1-ին մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատանիշներով:

Հերքվել էր նաև հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբոր՝ Արտյոմ Կանևսկոյի մասնակցությունը նշված դեպքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ