News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են մեր դուռը, գրում է Washington Post-ը։

Վերջերս բրիտանական Financial Times թերթը հայտնեց, որ Չինաստանը նոր տեսակի տիեզերական զենք է փորձարկել՝ արձակելով զանգվածային հրթիռ գերձայնային պլաներով, որն ունակ է միջուկային զենք կրել։ Հրթիռը կարճ ժամանակով դուրս եկավ ուղեծիր։ Հոդվածում ասվում է, որ այդ փորձարկումը ապացույց է այն բանի, որ Չինաստանը «գերձայնային զենքի ոլորտում հասել է ահռելի առաջընթացի», նշում է WP-ը։

Կանխատեսելի էր, որ որոշ մեկնաբաններ փորձարկումն օգտագործեցին՝ կասկածի տակ դնելու ԱՄՆ անվտանգությունը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Գերձայնային զենքի փաստացի հնարավորություններն իսկապես տպավորիչ են։ Գերձայնային զենքը ցածր բարձրության վրա է թռչում եւ կարող է մանեւրել, ինչու թույլ կտա թաքնվել ռադարներից եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերից։ Գերձայնային զենքը շարժվում է արագությամբ, որը բառացիորեն փոխում է շրջակա մոլեկուլները՝ կամ դրանք կոտրելով (դիսոցիացիա) կամ էլեկտրական լիցք հավաքելով (իոնիզացիա)։ Իսկ դա արագ է։ Չինական փորձարկումը վեր հանեց վաղուց թաքնված վախերը՝ կապված ուղեծրային ռմբակոծման հետ, որոնք պատկանում են սառը պատերազմի տարիներին։ 1960-ական  եւ 1970-ական թթ․ Խորհրդային միությունը մշակեց եւ փորձարկեց սարսափազդու զենք՝ «կոտորակային ուղեծրային ռմբակոծման համակարգ» (FOBS), որը տեսականորեն թույլ էր տալիս ուղեծիր հանել միջուկային մարտագլխիկ եւ այն ուղեծրից նետել երկրային թիրախներ։ Չնայած Կրեմլը հրաժարվել է այդ ծրագրից 1983 թվականին՝ ուղեծիր չհանելով եւ ոչ մի մարտագլխիկ, FOBS-ի քաղաքական եւ ռազմական նշանակությունը շարունակել է տարաձայնություններ առաջացնել սառը պատերազմի ավարտից հետո դեռ երկար ժամանակ։

Իսկապես, FOBS-ի խուճապային պատմությունը խոսում է այն մասին, թե որքան նշանակություն ուներ տիեզերական զենքն ամերիկացիների երեւակայության մեջ, եւ թե ինչու չինական փորձարկումները խուճապ չեն առաջացնում։ ԱՄՆ-ում ՌՕՈՒ բալիստիկ հրթիռների ստորաբաժանումն ու Rand Corporation-ը բազմաթիվ հետազոտություններ անցկացրեցին, որոնցում գնահատեցին ուղեծրային զենքի առավելությունները։ Բարձրաստիճան գեներալները ողջունեցին արբանյակային ռմբակոծումները եւ անվանեցին զսպման «տրամաբանական քայլ»։ Ռազմական վերլուծաբանների գրքերը ներառում էին ուղեծրային ռմբակոծումներ հետագա պատերազմների իրենց կանխատեսումներում։ Խորհրդային միությունը, իր կողմից, նախաձեռնեց 1961 թվականի մարտին FOBS երեք առանձին ծրագրերից առաջինը։ Մի քանի տարի անց երկու այլ նախատիպեր ցուցադրվեցին Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ։ «Մոսկվայի» ռադիոն գովերգում էր, որ «այդ դասի հրթիռների գլխավոր հատկությունը բառացիորեն ցանկացած ուղղությունից հակառակորդի օբյեկտները խոցելու ունակությունն է»։ Այդ ժամանակ հեշտ էր ստուգել, որ գերտերությունները գտնվում են ռազմավարական հեղափոխության շեմին՝ հիմնված տիեզերական զենքի վրա։ Օրենսդիրները, գիտնականներն ու ռազմական առաջնորդները ակտիվորեն միջնորդեցին տիեզերքում Խորհրդային միության դեմ ավելի ագրեսիվ դիրքորոշման մասին՝ ներառյալ ուղեծրային ռմբակոծման համար վթարային ծրագրեր, հակաարբանյակային զենք եւ նույնիսկ լուսնային բազա։ Բարի Գոլդուոթերը դա 1964 թ․ իր նախագահական արշավի մասը դարձրեց։ Քաղաքական գործիչների համար վախը դարձավ օգտակար զենք։ Այն, թե ինչ եղավ հետո, հակասում էր սպառազինությունների մրցավազքի տրամաբանությանը։ Գիտնականներն ու նույնիսկ ռազմական հանրության այլ որոշ անդամներ կասկածի տակ դրեցին ուղեծրային ռմբակոծման տեխնիկական հիմքերն ու պնդեցին, որ  FOBS-ն անարդյունավետ համակարգ է։       

Այդ ընթացքում Պենտագոնը հրաժարվեց ուղեծրային ռմբակոծման իր վաղ հետազոտություններից հօգուտ հետախուզական եւ ռազմական սատարման արբանյակների ավելի չափավոր ռեժիմի։ Քենեդու եւ Ջոնսոնի կառավարման տարիներին պաշտոնական գաղափարն այն էր, որ եթե Միացյալ Նահանգները ձեռնպահ մնա տիեզերքում զենքի տեղակայումից, Խորհուրդները նույնպես կարող են կանգնեցնել այն։ 1966թ. ընթացքում ամերիկյան եւ խորհրդային բանակցողները միջազգային համաձայնագիր կնքեցին, որը կարգավորում էր տիեզերքի օգտագործումը «բացառապես խաղաղ նպատակներով»։ Արդյունքում՝ Տիեզերքի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ մտավ հաջորդ տարի, արգելեց միջուկային զենքի տեղակայումն ուղեծրում, երկնային մարմիններում կամ «տիեզերական տարածքում ցանկացած այլ եղանակով»։ Մի քանի տարվա ընթացքում համաձայնագիրը վավերացրին տասնյակ երկրներ։

Այս պատմության միտքը ո՞րն է։ Չափից ավելի սուր մի արձագանքեք։

Չնայած չինական հիպերձայնային զենքը այն արմատական տեխնոլոգիան է թվում, որը կարող է սպառազինությունների նոր խելահեղ մրցավազք առաջացնել, FOBS պատմությունը ցույց է տալիս, որ սպառազինությունների համակարգի մշակումը, լինի երեւակայության մեջ, գծագրում, թե գործարանում, չի երաշխավորում, որ դրա ուժը կփոխի խաղի կանոնները։ Ռազմավարական բանակռիվներ վարելու փոխարեն FOBS-ը կուբայական հրթիռային ճգնաժամի առջեւ վախի ֆոնին ծավալեց միջուկային սպառազինությունների վերահսկողության եւ ԱՄՆ ու Խորհրդային Միության միջեւ մրցակցության վճռական ծրագիր, որի պատճառով կառավարությունը կարող էր նախագծել ավելի խաղաղ եւ օգտակար տիեզերական ծրագիր։ Այսօրվա որոշում կայացնողները բախվում են այլ խնդիրների, որոնք, սակայն, պակաս լուրջ չեն։ Բայց նոր տիեզերական զենքը կպահանջի նույնը, ինչ եւ հինը՝ հավասարակշռություն, համբերություն եւ ավելին, քան դիվանագիտությունն է»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեյվիդ Թոմփսոն. ԱՄՆ-ն կպարտվի տիեզերական սպառազինությունների մրցավազքում, եթե քայլեր չձեռնարկի
Թոմփսոնը զեկուցել է 2019 թվականի միջադեպի մասին, երբ ռուսական արբանյակն այնքան մոտ է թռչել ․․․
Հայ պատանիների ստեղծած սարքը կթռչի տիեզերք. մրցույթն արդեն մեկնարկել է
Քեմուրջյանի ավան տիեզերքի համաերիտասարդական մրցույթը» առաջին քայլն է գործնականորեն ցույց տալու, որ…
Տարվա ամենապայծառ գիսաստղը Երկրին կմոտենա դեկտեմբերի 12-ին
Հյուսիսային կիսագնդում գիսաստղը հասանելի կլինի անզեն աչքով դիտարկելու համար 2021 թվականի դեկտեմբերին...
Curiosity-ն Մարսից «բացիկ» է ուղարկել
«Բացիկում» տեսարան է Շարփ լեռան ստորոտից...
Ռուս տիեզերագնացներն առաջին անգամ տեղափոխվել են ՄՏԿ-ի նոր մոդուլ
«Նաուկա» մոդուլի եւ «Պրիչալի» կողմից դիտանցքները բացվել են Մոսկվայի ժամանակով 22:39-ին...
Գտնվել է մոլորակ, որն ավելի տաք է, քան որոշ աստղեր
Ինչ վերաբերում է էկզոմոլորակին, ապա այն գազային հսկա է․․․
Ամենաշատ