News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես ուզում եմ խոսել խոսքի արժեքի մասին, որովհետեւ երբ մենք ինչ-ո մի տեղ, ինչ-որ մի ձեւ մի բան ասում ենք, դա իր արտահայտումնէ  ունենում տարբեր իրավիճակներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Աժ-ում իր ելույթի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Բոլորս էլ ֆիքսել ենք, որ ԱԺ-ում ներկայացված ռուանշիստական ուժերը միշտ բովանդակության հետ խնդիրներ են ունենում: Ամեն դեպքում, ես այդպես եմ ֆիքսել, որովհետեւ փորձում են իրենց մտքերը համեմել իրականության հետ կապ չունեցող հայտարարություններով: Կոչս դրա մասին է,  որ բոլորը ձեզ տեսնում են, լսում են, բոլորը գիտեն՝ դուք ինչի մասին եք խոսում եւ շատ բացահայտ ու ակնհայտ մարդիկ միանգամից իրենց գնահատականը տալիս են ձեր խոսքին, որոնք էլ հետագայում իրենց հետեւանքներն են ունենում ռեալ կյանքում:

Ավելի կոնկրետ լինեմ. Օրինակ, այսօր տիկին Վարդանյանն իր հարցադրումը համեմում է մի արտահայտությամբ՝ ասելով՝ ձեր վարչապետը ասել է՝ փող չկա, գնաճ կա, կարտաֆիլ չեք կարողանում ուտել, կանաչի կերեք: Բոլորս էլ գիտենք, որ նման բան որեւէ մեկը չի ասել եւ բացահայտ է, որ սա սուտ է: Ի՞նչ իմաստ ունի ստով համեմել ձեր հարցը: Դրանով դուք ի՞նչ եք շահում, ոչինչ չեք շահում, ընդհակառակը, ես կարծում եմ՝ ավելի շատ մենք ենք շահում, քան դուք:

Կամ երեղ Աղվանը Վարդանյան գալիս է ամբիոնի մոտ եւ իրեն թույլ է տալիս արտահայտություն անի իշխող քաղաքական մեծամասնությանը, ասում է՝ գնացեք չգիտեմ քանի տոկոս թանկացած սոխ կերեք, եւ լացեք: Հիմա եթե սկսենք այդ դիսկուրսը անել, թե ով ինչ պետք է ունի եւ հետո ինչ անի, ես կարծում եմ՝ մենք շատ հեռու կգնանք»,-ասաց նա:

Արթուր Հովհաննիյանը հավելեց, որ երեկ շատ վտանգավոր արտահայտություն հնչեց Գեղամ Մանուկյանի կողմից. «Կարծում եմ՝ արդեն պարոն Մանուկյանի մոտ ավանդույթ է դարձել, որ լեզուն մտքից առաջ է ընկնում: Ի՞նչ է նշանակում ասել, որ Անկախության օրվա միջոցառմանը ժողովուրդը բաժանվել էր երկու մասի. Մի մասը ժողովուրդն էր, մի մասն էլ անհասկանալի մարդիկ էին, որոնք նստած էին հրապարակում: Դուք գիտե՞ք, որ այդ հրապարակում հրավիրված էին զոհված զինծառայողների ծնողներ, վիրավորված, պտերազմին մասնակցած մարդիկ: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում, հասկանո՞ւմ եք, որ ռեալ կյանքում սա հենց ձեզ համար կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ: Ես կոչ եմ անում բոլորիս հասկանալ՝ ինչ ենք խոսում, արժեւորենք խոսքը, որովհետեւ դա ինչ-որ տեղ, ինչ-որ ձեւ իր արձագանքը ունենալու է դրական կամ բացասական իմաստով»,-ընդծեց ՔՊ-ի պատգամավորը:

Տպել
Ամենաշատ