News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Ես գիտեմ, որ «հոկտեմբերի 27»-ի գործից առանձնացված մաս կա. ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել իմ անձնական կարծիքը, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները, հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ 25 տարի շարունակ Հայաստանում ընտրությունները կեղծվում են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ի բակոըմ «Հոկտեմբերի 227»-ի ոճրագործության զոհերին նվիրված հուշարձջանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաեւ իրավական առումով: ինչ վերաբերում է պատժվել-չպատժվելուն, ես պաշտոնյա եմ եւ իրավունք չունեմ որեւէ հայտարարություն անել, որն իր մեջ կարող է մեղադրանք ապարունակել եւ հետագայում ազդել իրավական պրոցեսների վրա: Այդ առումով ես կաղապարված եմ, իսկ քաղաքական առումով արդեն ասացի, որ բնական է, որ իրական կատարողները պատժված են, գտնվում են բանտում, եւ մենք այսօր խնդիր ունենք հասկանալ պատճառները, դրդողներին, այն մարդկանց, որոնք միգուցե քաղաքական կամ միգուցե ոչ քաղաքական շահ է ունեցել: Այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, եւ ես չեմ կարծում, որ հիմա իրվասու եմ դրա մասին խոսելու»,-սաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը մի մասը կապում է Մեղրիի միջանցքի ծրագրի հետ, մի մասը՝ ներքաղաքական հարցերի հետ, մի մասն էլ ուղիղ Ռուսաստանի հետ, դուք ավելի շատ որի՞ն եք հակված, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Նախ սխալ է պատկերացումը, որ քաղաքական իշխանությունն իր ձեռքումմ իրավապահ համակարգ է ունենում: Բնականաբար, չի կարելի հայտարարություն անել, ասել՝ որեւէ երկիր առնչություն ունի կամ մեղավոր է: հանրությունը կարող է շատ վարկածներ ունենալ, ուստի ես մեծամասամբ վստահ եմ, որ մեր հանրությունը գիտի: Ես չեմ կարող ձեզ մի բան ասել, որի հետ կապված ապացույց կամ հիմնավորում չկա»:

Հարցին, թե կարո՞ղ էր այս ոճրագործությունը կապ ունենալ Մեղրիի տարբերակի հետ, ԱԺ խոսնակն արձագանքեց. «Չեմ բացառում: Ես չեմ բացառում, որ այն իրավիճակը, որ ունենք պատերազմի հետ կապված, սկսվել է հենց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Որովհետեւ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք այսօրվան չէինք գա»:

Նա հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու են, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետեւում. «Այն թափանիվը, որ սկիզբ առավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, մինչ օրս, ցավոք սրտի պտտվում է»:

Ալեն Սիմոնյանը կոչ արեց այսօրվա ընդդիմությանը քիչ խոսել հոկտեմբերի 27-ի մասին, քանի որ դա տեղի է ունեցել իրենց իշխանավարման օրոք. «Թե հանրությունը, թե բոլորս շատ ու շատհարցեր կարող ենք ունենալ, օրինակ, ինչու է Ազգային անվտանգությանղ եկավարն այդ օրը ԱԺ-ում չի եղել: Կարող եմ հարցերի մեծ շարան ներկայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ