News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 7-ի սահմաններում քրեական հետախույզները Վարշավյան փողոցից, «Մուստանգ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Ազատության պողոտայի 21-ամյա մի բնակչի՝ Վարշավյան փողոցում հաշվառված, 23-ամյա ուղևորի հետ։

Վարորդի և ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա մանրացնող 3 աղաց, իսկ մեքենայի զննությամբ՝ պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված, 3 կաթուցիչ, որոնցից մեկը՝ մոխրացած հետքերով, կաթուցիչը մաքրելու խոզանակ ու նույն բուսական զանգվածով ծխամորճ։

Ըստ 21-ամյա վարորդի՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ