News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է Դոնբասի ներկայացուցիչների հետ, վերստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ուկրաինական զինված ուժերի կողմից Դոնբասի դիրքերում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին հաղորդագրություններին, ապա մենք այժմ նորից ստուգում ենք այդ տեղեկատվությունը։ Վերջին հայտարարություններից, որոնք տարածվում են Կիեւի իշխանությունների կողմից եւ որոնցով այն շատրվանում է, շատ դժվար է պարզել, թե որտեղ է ճշմարտությունը եւ որտեղ է հորինվածքը։ Եվ հիմա մենք վերստուգում ենք բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումների»,- ասել է նա։

«Պատմությունը, իհարկե, պետք է ստիպի մտորել բոլոր նրանց, ովքեր խրախուսում են Ուկրաինայի քմահաճ պահանջները, որ դրան անհրաժեշտ է ընդունել ՆԱՏՕ: Եվ, իհարկե, ստիպել նրանց մտորել, թե ովքեր են զինում նեոնացիստներին ենթարկվող կիեւյան ռեժիմը»,- հավելել է նախարարը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ «Բայրաքթար» հետախուզական եւ հարվածային անօդաչու համակարգ կիրառեցին։ «Զինյալներին զինադադար պարտադրելու համար Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով «Բայրաքթար» է կիրառվել։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը եւ կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթ»,- հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ