News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սկյութական ոսկու վերաբերյալ Ամստերդամի դատարանի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում և կասկածի տակ է դնում թանգարանների միջեւ համագործակցության ապագա հեռանկարները։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ չորեքշաբթի օրը տարածված մեկնաբանության մեջ։

«Ամստերդամի վերաքննիչ դատարանի վճիռը չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը խաթարում է վստահությունը տարբեր երկրների թանգարանային համայնքների միջեւ եւ կասկածի տակ է դնում միջթանգարանային համագործակցության ապագա հեռանկարները, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Նիդեռլանդների միջեւ։ Ցավալի է»,- նշել է նա:

Ամստերդամի դատարանը, որոշելով սկյութական ոսկին փոխանցել Ուկրաինային, առաջնորդվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով, ասել է Զախարովան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ