News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ինձ Կիպրոսում դիմավորեցին աղուհացով, ամենաբարձր մակարդակով՝ հայ համայնքի ներկայացուցիչներից սկսած, այնտեղի իշխանություններով վերջացրած: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Կիպրոսում իր դեմ կատարված ակցիայի ժամանակ հնչեցված «հողատու», «դավաճան» վանկարկումներին։

«Եթե 4 հոգին, որոնք առաջին իսկ վայրկյանից մի քիչ զարմացել էին, որ ես մոտեցա իրենց եւ հարցրի՝ ինչ է եղել, դուք համարում եք հայ համայնք եւ ուզում եք դրա հետ բան կապել, ես դա  չեմ համարում հայ համայնք: 4  հոգի էին, հետո զգացին, որ չի ստացվել ակցիան, մյուս օրը երեկոյան կարողացան 8 հոգով գալ նույն մարդկանցով, եւ ես արդեն ասել եմ, որ դա իրենց իրավունքն է, կարող են բողոքել ամեն ինչի դեմ, համարում եմ, որ նման ակցիաներն արդեն վաղուց իրենց արդիականությունը կորցրել են, որովհետեւ  հայ ժողովուրդը վաղուց պատասխանել է այն հարցին, թե ով է հողատու եւ ով է դավաճան։ Եթե իրենք ուզում են հողատու եւ դավաճան գտնել, կարծում եմ իրենց գործընկերների մեջ շատ հեշտությամբ գտնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմադիրները նշում են, թե երեկ ՀՅԴ–ական, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին ԱԺ ամբիոնից հեռացնելը պատասխան էր իր հետ Կիպրոսում տեղի ունեցածի հետ, ԱԺ նախագահն արձագանքեց.

«Ես մի խնդիր եմ տեսնում. մենք իրական հարցերը քննարկելուց խուսաբում ենք եւ քննարկում ենք այն հարցերը, որոնք իրենց մեջ շոու են պարունակում։ Կարծում եմ՝ Գեղամ Մանուկյանը հատուկ է արել, որ իրեն հեռացնեն ԱԺ ամբիոնից, որ շոու լինի։ Ես խորհրդարանական ընդդիմության գործունեությունը կատարյալ ձախողված եմ գնահատում, բայց դա իրենց ու իրենց ընտրողների խնդիրն է»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ