News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որոնցով կադրային նաշնակումներ է արել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վ. Ղազարյանի հրամանով Արարատ Թևոսյանը նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի եղակալ։ 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արա Սարգսյանը։ 

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ա. Թևոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։ 

Վ. Ղազարյանի հրամանով Էդգար Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետ՝ ազատվելով Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։ 

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Էդգար Պողոսյանը նշանակվել է Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ