News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը


Պատերազմի  ավարտից հետո Ադրբեջանի նախագահ ասված Իլհամ Ալիևը 15 անգամ այցելել է Արցախի  բռնազավթված տարածքներ, երկու անգամ եղել է Էրդողանի հետ, 7 անգամ կնոջ հետ, Շուշիում Մուղամի փառատոն են անցկացրել, Հադրութում մզկիթ հիմնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Այնուհետև նա հիշեցրեց, որ այս իշխանության ղեկավարը 2020 հոկտեմբերի 21-ին հայտարարել է՝ առանց Արցախի չկա Հայաստան, ապա հավելեց. «Ոչ այդ ասողը, ոչ ԱԺ նախագահը, ոչ այս արտգործնախարարը, ոչ Հայաստանի նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։

Հարց. ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանարպետություն, պատրաստվո՞ւմ եք գնալ, կոնկրետ ե՞րբ, պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հադրութն ու Շուշին  բռնազավթված են»:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում եղել են Արցախում, լինում են Արցախում, անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում»։

Աղվան Վարդանյանն արձագանեց. «Ականջ ունեցողների համար նորից եմ կարդում հարցս՝ ոչ այդ ասողը, ոչ ԱԺ նախագահը, ոչ այս արտգործնախարարը, ոչ Հայաստանի նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։

Ձեր պատասխանից բավարարված եմ, շնորհակալ եմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի հետախուզությունը մասնակցել է 2020 թվականին Արցախի դեմ պատերազմին. Թուրքիայի փոխնախագահ
Ֆուաթ Օքթայը պաշտոնապես խոստովանել է...
Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ
Դեռեւս մարմինը հակառակորդը չի փոխանցվել…
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը
Հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին․․․
«Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի սկզբունքները». ԱԳ փոխնախարարը ԵՄ-ին կոչ է արել հասցեական լինել
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային…
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն բանաձեւ է ընդունել Ադրբեջանի ագրեսիայի եւ Արցախում իրավիճակի մասին
Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության...
Գերեվարված արցախցին անասնապահ է, մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին
Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ․․․
Ամենաշատ