News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի կառավարությունը՝ Կիմ Չեն Ինի գլխավորությամբ, զգուշացրել է իր քաղաքացիներին, որ նրանց պետք է քիչ ուտել։ Մարդիկ ստիպված կլինեն զսպել իրենց ախորժակը մինչեւ 2025 թվականը, երբ երկիրը կբացի Չինաստանի հետ սահմանը, հայտնում է Daily Mail-ը։

Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ սահմանը փակել է 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս քայլը լուրջ ազդեցություն է ունեցել ԿԺԴՀ տնտեսության վրա՝ ամենօրյա սպառողական ապրանքների գները կտրուկ բարձրացել են, իսկ մթերքներն անհետացել են ցուցափեղկերից:

Աղբյուրների համաձայն՝ սննդամթերքի անբավարար քանակն արդեն ազդում է հյուսիսկորեացի քաղաքացիների կյանքի վրա։ Մարդիկ դժգոհում են, որ դեֆիցիտի պատճառով կդժվարանա ձմռանը դիմանալը, էլ չասած՝ մի քանի տարի, հայտնում է Gazeta-ն։

«Սննդամթերքի վիճակը այս պահին կրիտիկական է. Երբ իշխանություններն ասում են, որ մինչեւ 2025 թվականը պետք է քիչ ուտել, մենք ոչինչ չենք կարող անել, քան մեծ հուսահատություն ապրելը»,- ասում է Հյուսիսային Կորեայի Սինիյջու քաղաքի բնակիչներից մեկը:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի կառավարության դիրքորոշմանը, ապա պաշտոնյաները սննդի անբավարարությունը վերագրում են երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, բնական աղետներին եւ COVID-19 համաճարակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ