News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռ նախատեսված չէ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանի սահմագծմանն առնչվող եռակողմ փաստաթղթի՝ Մոսկվայում ենթադրյալ ստորագրման մասին լուրերը։

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում են հանդիպումների մասին տարբեր առաջարկներ, որոնք կարող են կայանալ այս կամ այն ձեւաչափով։

«Չեմ բացառում, որ նման հանդիպումներից մեկի արդյունքում կստորագրվի որեւէ փաստաթուղթ։ Սակայն չի նախատեսվում փաստաթղթերի ստորագրում, որոնց մասին հայտնել է հայկական մամուլը։ Առաջին հերթին, խոսքը ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանման ու տարածաշրջանում լարվածության թուլացման մասին է»,-պարզաբանեց նախարարը։

Նա նկատեց, որ նման հանդիպումների արդյունքում, որպես կանոն, հրապարկվում են համաձայնեցված տեքստեր։ «Այնուամենայնիվ, դա այն չէ, ինչի մասին գրում են հայկական մամուլը։ Իհարկե, փակ դռների հետեւում հանդիպումների ընթացքում հայկական կողմի դիրքորոշումը լիովին համապատասխանում է իշխող թիմի դիրքորոշմանը»,-հավելեց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ հայկական մամուլում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում նոյեմբերի 9-ին երկու նոր փաստաթուղթ կստորագրեն։ Առաջինը վերաբերում է 1920-ական թվականներին խորհրդային Գլխավոր շտաբում քարտեզների հիման վրա սահմանների սահմանազատմանն ու սահմանագծամնը, երկրորդը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ