News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատարկախոս մարդկանց տեսակ կա, որ սիրում են ուրիշներից խոսել, բամբասել, ստեր տարածել. Ընտրությունների ժամանակ այդ տեսակն ակտիվանում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սպասվող տեղական ընտրությունների համատեքստում որոշ մարդկանց հետաքրքրել է իմ կուսակցականությունը: Մեկ անգամ ու միանգամից տեղեկացնեմ չիմացողներին։

ՀՀ-ում ես լավ, փոխադարձ հարգալից ու բարեկամական կապեր ունեմ քաղաքական ուժերի մեծամասնության նախկին ու ներկա ղեկավարների հետ։ Եվ դա բնական է։

Այնուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում ես եղել եմ սկզբունքային անկուսակցական և շարունակում եմ մնալ սկզբունքային անկուսակցական։

Միաժամանակ, Եվրոպայի խորհրդի ու ԵՄ քաղաքական մարմիններում ներկայացված լինելով, դրանցում ընտրովի քաղաքական պաշտոններ զբաղեցնելով, այդ ինստիտուտների շրջանակներում ԵԺԿ/EPP քաղաքական խմբի անդամ եմ, Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի քաղաքական մեծամասնության EPP-ի խմբակցության փոխնախագահն եմ»։

Տպել
Ամենաշատ