News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը չափազանց կարեւոր են։ Այս մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 27-ի նիստին հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ հանրապետությունում 30-40 տարի չվերանորոգված ճանապարհներ են վերանորոգվում։

«Վերանորոգվում են 25-30 տարի չվերանորոգված տների, մանկապարտեզների տանիքները»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի համար 2018-2020 թթ. ծախսվել է 47.5 մլրդ դրամ։

«Մեր կառավարությունը թույլ չի տա, որ որեւէ համայնքի ղեկավար նստի ու ոչինչ չանի։ Մենք թույլ չենք տվել, որ այլ կամ այն տարածքը վարձակալությամբ տրվի, իսկ արդյունքում ստացված միջոցները բյուջե չմուտքագրվեն։ Հարուցվել են տասնյակ քրեական գործեր։ Շատերն ասում են. «Ու՞ր են այս գործերը։ Ինչո՞ւ ոչ ոք չի դատապարտվում»: Մարդկանց նստեցնելը մեր միակ նպատակը չէ։ Քրեական գործերով պրակտիկան փոխվել է»,- նշել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ