News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի շահերը ներկայացնող թիմը պրոֆեսիոնալիզմի եւ բովանդակության առումով լուրջ դատական ​​հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարն ընդգծել է, որ այս գործընթացն իսկապես կարեւոր է, քանի որ խոսքը դատական գործընթացի մասին է։ Այնուհանդերձ, նա չի շտապում մեկնաբանություն անել։

«Նախնական արդյունքների մասին կիմանանք միայն նոյեմբերին։ Խոսքս որոշումների մասին է՝ կիրառե՞լ հրատապ միջոցներ, թե՞ չկիրառել», - ասել է Միրզոյանը։

«Հայաստանը ներկայացնող թիմը թե՛ մասնագիտական, թե՛ բովանդակային առումով լուրջ հայց է ներկայացրել։ Եվ մենք արդեն կարող ենք արձանագրել մեկ կոնկրետ արդյունք՝ Ադրբեջանը վերջնականապես հեռացրել է մանեկեններըն ու սաղավարտները Բաքվի տխրահռչակ «ռազմավարի պուրակից»։ Ակնհայտ է, որ պուրակը հայատյացության ու այլատյացության յուրօրինակ դրսեւորում է։ Մեր հայցը օգնել է հեռացնել սկանդալային մանեկեններին»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
Ամենաշատ