News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Իրանի միջեւ լարվածության հրապարակային փուլն ավարտվել է. այս մասին չորեքշաբթի Աֆղանստանի հարեւան երկրների՝ Թեհրանում կայացած  հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի [Ջեյհուն Բայրամովի] հետ։ Կարծում եմ՝ մենք եզրափակել ենք լարվածության հրապարակային փուլը, ասել է նա։ «Ենթադրում եմ, որ այն խնդիրները, որ ունենք, աստիճանաբար կլուծվեն»։

Դիվանագետը հավելել է, որ «Իրանի ներկայիս կառավարության նպատակը հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է»։

Սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի եւ Իրանի կողմից միմյանց նկատմամբ մի շարք քննադատական ​​հայտարարություններ հնչեցին։ Իրանի զինված ուժերը զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի սահմանի մոտ։ Թեհրանի զորավարժությունների պատճառը Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայությունն էր։ Բաքուն մտահոգություն է հայտնել զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաեւ հայտարարել է Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների անօրինական մուտքի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ