News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հացադուլի ֆոնին ամբողջությամբ հրաժարվել է առողջությունը բարելավող բժշկական օգնությունից եւ ընթացակարգերից։ Այս մասին հայտնել է «Սպուտնիկ Գրուզիան»՝ հղում անելով ուկրաինացի բժիշկ Մաքսիմ Պերեբիյնիսի խոսքերին, ով բանտում այցելել է քաղաքական գործչին։

Բժշկի խոսքով՝ իրեն թույլ չեն տվել զննել նախկին նախագահին՝ թույլ տալով շփվել միայն ապակուց այն կողմ։ Այսպիսով, Սահակաշվիլին ասել է, որ գաղութի ղեկավարությունը մերժել է իրեն քաղաքացիական կլինիկա տեղափոխվելու իրավական աջակցությունը՝ պնդելով հոսպիտալացնել բանտային հիվանդանոցում։ 

«Քանի որ մերժել են նրան օգնություն տրամադրել, Սահակաշվիլին հայտարարել է, որ այսօրվանից հրաժարվելու է բժշկական օգնությունից։ Նա հրաժարվում է անալիզներ եւ բժշկական ընթացակարգեր անցնել», - ասել է Պերեբիյնիսը:

Նա հավելել է, որ բանտի ղեկավարությունը հրաժարվել է տրամադրել վերջին անալիզները եւ բացահայտել քաղաքական գործչի ախտորոշումը` վկայակոչելով բժշկական գաղտնիքը։ «Եթե նրան բժշկական օգնություն չտրամադրվի, դա կմեծացնի նրա առողջության վատթարացման վտանգը»,- ընդգծել է ուկրաինացին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սահակաշվիլին հացադուլի պատճառով վերակենդանացման կարիք ունի։ Բժիշկների միջամտությունից հետո քաղաքական գործչի վիճակը կայունացել է, սակայն, ինչպես նշում են փորձագետները, նրա կյանքին դեռ մեծ վտանգ է սպառնում։

Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013թ.: Երկրում նա հեռակա կարգով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության եւ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով։ Իշխանությունները նաեւ բազմիցս մեղադրել են քաղաքական գործչին անկարգությունների կազմակերպման մեջ։ Ութ տարվա արտագաղթից հետո Սահակաշվիլին վերադարձել է հայրենիք, ձերբակալվել իրավապաշտպանների կողմից եւ կալանքի տակ հայտնվել։ Բանտում նա հացադուլ է հայտարարել, որը շարունակվում է արդեն գրեթե մեկ ամիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ