News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) շարքերում կանանց համամասնությունն այսօր հասել է 45%-ի։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական հատուկ հանձնաժողովում չորեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ այսպիսի տվյալներ է ներկայացրել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։

«Այսօր ԿՀՎ-ի անձնակազմի 45%-ը կանայք են կազմում, 26%-ը՝ փոքրամասնությունները»,- ասել է ԱՄՆ-ի հետախուզության գլխավոր գործակալության ղեկավարը։ Նա վստահեցրել է, որ ակտիվ ջանքեր է գործադրում ռասայական, սեռային եւ այլ հիմքերով խտրականության դեմ պայքարելու համար ԿՀՎ-ում հավաքագրելիս։ «Մենք առաջընթաց ունենք. հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների 43%-ը, ովքեր պաշտոնի բարձրացում ստացան այս գարնանը, կանայք էին, իսկ 25%-ը՝ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: ԿՀՎ տնօրենի պաշտոնում իմ յոթ ամսվա ընթացքում նշանակվածների մեծ մասը կանայք են եղել, իսկ գրեթե մեկ երրորդը՝ փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,- ասել է Բերնսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, նա նշել է, որ Լենգլիի գերատեսչությունը ակտիվացնում է ջանքերը երիտասարդների հավաքագրման ուղղությամբ՝ նման կապեր հաստատելով ԱՄՆ բոլոր 50 նահանգների 130 բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Վերջապես, Բերնսը հավելել է, որ ԿՀՎ-ն մտադիր է առաջիկա երկու տարիների ընթացքում իր շարքերում աշխատանքի համար թեկնածուներին ստուգելու ժամանակը կրճատել մինչեւ 180 օր: Այդ ժամանակահատվածը ներկայումս ավելի քան 600 օր է, հստակեցրել է Բերնսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ