Զարմանում եմ, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը համարձակվում է խոսել Ղարաբաղի սուբյեկտայնության նվազման մասին։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ դրա մեղավորը բացառապես նախորդ իշխանությունն է։
«Կներեք, իհարկե, բայց 1998-ին դուք էիք, որ Ղարաբաղը դուրս թողեցիք բանակցային գործընթացից։ Եւ սա բոլոր միջազգային կառույցների կողմից արձանագրված փաստ է»,- ընդգծեց Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքել էր նման մեղադրանքները՝ դրանք անվանելով անազնիվ։ «Անազնիվ է իմ անունը կապել բանակցություններից Ղարաբաղը դուրս բերելու հետ»,- հայտարարել էր Քոչարյանը։