News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Վիեննա՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ Իրանի հետ անուղղակի բանակցությունները վերսկսելու համար, եւ դեռ կարծում է, որ գործարքին վերադարձը հնարավոր է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

«Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, մենք պատրաստ ենք վերադառնալ Վիեննա եւ կարծում ենք, որ դեռ հնարավոր է արագ հասնել եւ իրականացնել ԳՀՀԾ-ի համատեղ իրականացմանը վերադառնալու պայմանավորվածությունը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ իրանական կողմը կվերադառնա Վիեննա՝ «արագ ու բարի կամքի ոգով» բանակցությունները վերսկսելու համար։

Նա նաեւ մեկնաբանել է նոյեմբերին բանակցությունների հնարավոր վերսկսման մասին ցանցում հայտնված հաղորդագրությունները։ «Մենք ծանոթացել ենք այդ հաղորդագրություններին, սակայն պատրաստ չենք լրացուցիչ մանրամասներ ներկայացնել»,- ասել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ