News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը գյուղատնտեսական հողերի ինվենտարիզացիա կիրականացնի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 27-ին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Երկրում, նրա խոսքով, չի օգտագործվում գյուղատնտեսական հողերի մոտ կեսը։

«Հիմնականում չոռոգվող։ Գումարած՝ կա չհաշվառված հողակտորների որոշակի քանակություն, որոնք ոչ մի տեղ չեն երեւում, բայց մշակվում են։ Այսինքն, մի կողմից՝ կան գյուղացիական տնտեսություններ, որոնց հողը չի բավականացնում, եւ կան այնպիսիները, որոնք հող ունեն, բայց այն, ինչ-ինչ պատճառներով, պաշտոնապես գրանցված չէ։ Ավելին, մի շարք դեպքերում համայնքային հողը մշակում են առանց վարձակալման պայմանագրի»,-պարզաբանեց Սանոսյանը։

Նախարարի կարծիքով՝ համայնքների խոշորացումը թույլ կտա որոշել լեգալ եւ անլեգալ հողակտորները։

«Երբ բոլոր հողակտորների կարգավիճակը որոշվի, դրանք կարող են տրվել վարձակալման։ Բացի այդ, հիշեցնեմ, որ մենք մշակում ենք օրինագիծ երկար ժամանակ ամայի մնացած հողերի մասին։ Նախագծի համաձայն՝ այդպիսի դեպքերում մենք կկարողանանք դնել սեփականատիրոջը փոխելու հարցը»,- ավելացրեց Սանոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ