News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, երկու օր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցն Ազգային ժողովում էր: Նա հրաժարվեց ինչպես լրագրողների, այնպես էլ պատգամավորների որեւէ հարցի պատասխանելուց: Իսկ ինչո՞ւ էին հենց նորանշանակ տեղակալին գործուղել Ազգային ժողով:

Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներից մեկը՝ Ստեփան Գալստյանը, կալանքի տակ է, մյուս տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ պատերազմի մասով հարուցված քրեական գործ է առկա, մյուս տեղակալ Արայիկ Հարությունյանը, որը եղել է բանակային 2-րդ կորպուսի հրամամանատար, կրկին նոր է նշանակվել պետի տեղակալի պաշտոնում:

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել հենց Կամո Քոչունցին ուղարկել Ազգային ժողով, որը համեմատաբար ավելի պատրաստված է: Ի դեպ, Պաշտպանության նախարարությունում արդեն խոսակցություններ կան, որ չնայած Կամո Քոչունցը պրոֆեսիոնալ գեներալ է, բայց երկար չի դիմանա ԳՇ պետի տեղակալի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն
Անհանդուրժողականության մթնոլորտը, որ Հայկ Մարությանը դամոկլյան սրի պես մեր գլխին կախեց, իր ճանապարհին սրբում-տանում է ամեն բան՝ բանականություն...
«Հրապարակ». Արտահերթ նիստը կտապալե՞ն
Արտահերթ նիստ չհրավիրել չեն կարող, բայց ենթադրվում է, որ հին սցենարով ՔՊ-ականները չեն ներկայանա, եւ նիստը քվորումի բացակայության պատճառով չի...
«Հրապարակ». Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից
Մի քանի օր է՝ Բաղրամյանի մուտքը բացվել է, վերանորոգումից զատ ամենաուշագրավ փոփոխությունը, որն իրականացվել է՝ մուտքի դռնից...
«Փաստ». Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից»
Մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհությունները հատկապես կապված են նրա հետ, որ այն, ինչ կատարվում է իրենց թիմում, շատ...
Որեւէ ուժի հետ կոալիցիա կազմել չենք պատրաստվում․ Մամիկոն Ասլանյան
Ակնկալում ենք, որ մյուս ուժերից պետք է քվեարկեն․․․
Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը. Վահե Հովհաննիսյան
Եկավ, ավերեց ու հիմա գնում է։ Բայց գնալու փուլը կարող է ավերածության վերջին ակորդ լինել. ռիսկը, իրոք, շատ մեծ է։ Սա խնդիր է, որ...
Ամենաշատ