News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պենտագոնի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են F-35 ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որից Անկարան դուրս է մնացել ռուսական «Ս-400» համակարգերի գնման հետ կապված։

ՆԱՏՕ-ի Եվրոպայի եւ քաղաքականության գլխավոր տնօրեն Էնդրյու Լ. Վինտերնիցը եւ Պաշտպանության քարտուղարի գնումների եւ աջակցության գրասենյակի պլանավորման, ծրագրավորման եւ վերլուծության տնօրեն Մելիսա Բենկերտը ժամանել են Անկարի՝ քննարկելու F-35-ի ծրագրից Թուրքիայի դուրս մնալու հետ կապված չլուծված խնդիրները:

Ըստ Պենտագոնի՝ «հանդիպումը ցույց է տալիս Միացյալ Նահանգների կառավարության վճռականությունը՝ հարգալից կերպով դադարեցնել Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին: Քննարկումներն արդյունավետ էին, եւ պատվիրակությունները ծրագրում են առաջիկա ամիսներին կրկին հանդիպել Վաշինգտոնում»:

Նշենք, որ Անկարան փոխհատուցում է պահանջում Վաշինգտոնից ծրագրից դուրս մնալու հետ կապված, որում, ըստ նրա, ներդրել է ավելի քան 1 մլրդ դոլար։Ծրագրից դուրս մնալու հետ կապված՝ Թուրքիան չի կարողանա գնել մոտ 100 F-35 կործանիչ, ինչպես նախատեսված էր մինչեւ դրա բացառումը։ Օրերս երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ փոխարենը ԱՄՆ-ն առաջարկել է F-16 կործանիչները, սակայն ամերիկյան կողմը՝ ի դեմս Պետդեպարտամենտի, ասել է, որ այդ կապակցությամբ ֆինանսական առաջարկներ չի արել Թուրքիային։

ԱՄՆ-ի մի շարք օրենսդիրներ արդեն դեմ են արտահայտվել Թուրքիային F-16-ների վաճառքին՝ հայտարարելով, որ Կոնգրեսը կարգելափակի ցանկացած այսպիսի գործարք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ