News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն խնդրել է երկրի Գերագույն դատարանին միջամտել գործին, որը կարող է հանգեցնել նրան, որ իրեն արգելեն մուտք գործել մի քանի սոցցանց, հայտնում է Reuters-ը։

Բրազիլիայի Սենատի Քննչական կոմիտեն, վկայակոչելով COVID-19-ի մասին ապատեղեկատվության տարածումը, փորձել է արգելափակել նրա մուտքը սոցցանցեր: Նույն զեկույցը պահանջում է մեղադրական եզրակացություն ներկայացնել ինը կետով, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործությունների:

Այս շաբաթվա սկզբին Facebook-ը եւ YouTube-ը հեռացրել էին նախագահի տեսանյութը, որտեղ նա անհիմն պնդում էր, որ ՁԻԱՀ-ի եւ COVID-19 դեմ պատվաստանյութի միջեւ կապ գոյություն ունի:

Այս տարվա սկզբին YouTube-ը հայտարարել էր, որ տեսանյութեր է հեռացրել Բոլսնարուի ալիքից՝ COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ