News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական Baykar ընկերությունը հայտարարել է Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին։ «Մենք Bayraktar TB2 SIHA-ի մատակարարման արտահանման պայմանագիր ենք ստորագրել եւս մի երկրի հետ»,- գրել է թուրքական ընկերությունը Twitter-ում։

Նշվում է, որ երկրների թիվը, ուր կարտահանվեն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, ավելացել է՝ հասնելով 13-ի։ Երկիրը, որի հետ կնքվել է պայմանագիրը, չի նշվում։

Անցյալ շաբաթ Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիևը հայտարարեց Թուրքիայից Bayraktar անօդաչու թռչող սարքեր գնելու, իսկ Ռուսաստանից՝ Orlan 10E հետախուզական անօդաչու սարքեր գնելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ ղրղզ զինծառայողներն արդեն վերապատրաստում են անցնում Թուրքիայում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նշվել է, որ Ղրղզստանը կդառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին երկիրը, որը թուրքական անօդաչու սարքեր կգնի։ Ռուսական «Կանտ» ավիաբազան գտնվում է Ղրղզստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ