News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շարունակում է իր քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց:

Նախօրեի նիստում խորհրդարանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրել ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանին: ԱԺ-ն նաեւ քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ խորհրդարանն սկսել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որըկշարունակվի այսօր»

Մինչ այդ խորհրդարանը քննարկել եւ ընդունել էր «Հիշատակի եւ տոների մասին» օրենքի փոփոխությունները, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը:

Խորհրդարանը երեկ փակ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Բացի այդ, քննարկվել է նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների  կողմից առաջարկված  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ:

Նշենք, որ մասնավորապես, օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-              Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,

-              «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-              «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ