News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մալայզիացի գինեկոլոգը ստեղծել է աշխարհում առաջին ունիսեքս պահպանակը, որը կարող են օգտագործել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Այն պատրաստված է բժշկական նյութից, որը սովորաբար օգտագործվում է որպես վիրակապ, տեղեկացնում է Reuters-ը։

Պահպանակը ստեղծողը հույս ունի, որ «Wondaleaf Unisex Condom» պահպանակները մարդկանց հնարավորություն կտան ավելի լավ վերահսկել իրենց սեռական առողջությունը՝ անկախ սեռից կամ սեռական կողմնորոշումից։

«Ըստ էության, դա սովորական պահպանակ է՝ կպչուն ծածկով,- ասել է Twin Catalyst ընկերության գինեկոլոգ Ջոն Թան Ինգ Չինը, որն զբաղվում է բժշկական ապրանքների մատակարարմամբ։ «Դա կպչուն մակերեսով պահպանակ է, որն ամրանում է հեշտոցին կամ առնանդամին, ինչպես նաեւ ծածկում է հարակից մակերեսը լրացուցիչ պաշտպանության համար»,- ասել է Թանը։ Սոսնձապատվում է պահպանակի միայն մեկ կողմը, ավելացրել է նա, դա նշանակում է, որ այն կարելի է շրջել եւ օգտագործել անկախ սեռից։

Wondaleaf-ի յուրաքանչյուր տուփում երկու պահպանակ կա, արժեքը 14,99 ռինգիտ է (3,61 դոլար)։ Մալայզիայում մեկ տասնյակ պահպանակների միջին գինը 20-40 ռինգիտ է։

Թանն ասել է, որ Wondaleaf-ը կլինիկական հետազոտությունների եւ փորձարկումների մի քանի փուլ է անցել եւ կոմերցիոն առումով հասանելի կլինի ընկերության վեբ-կայքի միջոցով այս տարվա դեկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ