News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում երիտասարդին ցմահ բանտարկություն է սպառնում ըստ «սատանայական պակտի» երկու քույրերի սպանության համար, տեղեկացնում է AP-ը։

19-ամյա Դանյալ Հուսեյնը անցած տարվա հունիսին գազանաբար մորթել է 46-ամյա Բիբա Հենրիին եւ 27-ամյա Նիքոլ Սմոլմանին Ուեմբլի այգում։ Նա «վրեժի ակցիան» սկսել է պատահական կանանց դեմ Mega Millions Super Jackpot վիճակախաղով 321 մլն ֆունտ ստեռլինգ շահելու անհաջող փորձից հետո։

Ոստիկանությունը գտավ նրան ԴՆԹ-ի օգնությամբ եւ հայտնաբերեց ձեռքով գրված խոստում «Թագավոր Լյուցիֆուգ Ռոֆոկալե» սատանային՝ սպանելու վեց կին յուրաքանչյուր վեց ամսում, որը ստորագրված էր արյամբ։

Հուսեյնը հրաժարվել է ցուցմունք տալ դատարանում եւ մեղավոր է ճանաչվել երկու մեղադրանքով՝ սպանություն եւ դանակի պահում։

Սպանության պատրաստվելով՝ Հուսեյնը դանակը գնել էր Asda-ից եւ գլխի սեւ փաթթոց Amazon-ից, գրանցվել վիճակախաղերի գրավադրման կայքում։ Հուսեյնը Հենրիին հարվածել է ութ անգամ, Սմոլմանին՝ 28։ Հետո նա նրանց քարշ է տվել թփերի մեջ, որտեղ աննկատ մնացել են 36 ժամ։

Հաջորդ 10 օրում Հուսեյնը ծախսել է  162,88 ֆունտ ստեռլինգ վիճակախաղի տոմսերի եւ գրավադրման վրա, բոլորն՝ անհաջող։

Նրա ննջարանի խուզարկության ժամանակ (տունը գտնվում է Լոնդոնի հարավ-արեւելքում) հայտնաբերվել են հմայությունների գիրք, սատանաների ձեռագիր խորհրդանշաններ եւ երկու արյունոտ պակտ։ Ատենակալներին չեն տեղեկացրել չարքերի կողմից Հուսեյնի տարվածության, հմայությունների մասին։

Սպանություններից առաջ Հուսեյնը ծանոթներին պատմում էր չարքերի եւ կախարդական դարմանների մասին, ինչպես նաեւ սկանդինավյան առասպելաբանության օնլայն-հետազոտություններ էր անցկացնում։

Կարծիք կա, որ նրա վրա ազդել է ամերիկացի սեւ մոգի աշխատանքը, որը կապեր ունի Մեծ Բրիտանիայում տեղակայված, «Ինն անկյան օրդեն» անունը կրող նացիստական սատանայական խմբի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ