News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Իհարկե Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է, եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որով պետք է ձեռք բերվի 100 հատ 12 մետրանոց նոր ավտոբուսներ:

Փաշինյանը նկատեց, որ մասնավոր հատվածնի ներգրավվածությամբ են խնդիրը լուծելու, միասնական տոմսային համակարգով է աշխատելու համակարգը. «Այս որոշումներով մենք հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել, եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ։ Ավտոբուսների շահագործման ժամկետը տասը տարի է։ Կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կդրվեն, և մենք կգնենք անհրաժեշտ քանակի ավտոբուս, և տասը տարի հետո դրանք թարմացնելու կարիք է լինելու։

Այսինքն՝  պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում, սա որպես մեկնարկ ընդունելի, հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որ որոշակի եկամուտներ գեներացնի, ես չեմ ասում հարյուր տոկոս, բայց այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որ տրանսպորտային համակարգ ունենանք։

Հակառակ դեպքում, կստացվի, որ մենք այս ավտոբուսները ձեռք ենք բերում, կառավարությունն այդ պարտքը փակելու է, ավտոբուսները մաշելու են, ու մենք տասը տարի հետո կանգնելու ենք այս նույն ելման կետի վրա ու ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալ կամ էլ վերադառնալ «գազելների» տրամաբանությանը: «Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու, մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել», - ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ և պետք է հոգ տանենք, որ  էլեկտրաավտոբուսների մուտքը լինի քաղաք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե սա առաջին գործարքն է, բայց այն տիրաժի ենթակա պայմանավորվածություն ու գործարք է. «Եթե մենք բնապահպանական նորմերով շարունակենք այս գործառույթը, մենք կարող ենք անսահմանափակ գործիքակազմով վերջնական լուծել տրանսպորտի հարցը Երևանում, իսկ հետո տարածել, մասնավորապես, Սյունիք», - ասաց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ում ձեռք է բերել զգալի փոքրամասնային մասնաբաժին
ՍԻՍ Նատուրալի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր հերթին նշել է. «Մեր ընկերությունը երկար տարիներ զարգացել է բնականոն, և այժմ ժամանակն է...
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
ՄՊՀ-ն՝ տնտեսվարողներին. «Սև ուրբաթ»-ի ժամանակ զեղչերի և ակցիաների ընթացքում անբարեխիղճ մրցակցության չդիմել
Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար...
Հայաստանում եկամուտների առումով բնակչության բեւեռացումն աճել է
Սննդամթերքի զգալի թանկացումը հանգեցնում է բնակչության ցածր եկամուտ ունեցող խավերի ընտանեկան բյուջեի ծախսերի կառուցվածքային տեղաշարժերի․․․
Գյուղոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կհանվեն մինչև 1 մլն դրամ վարկերի տրամադրման դրույթները
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունն բարձրացնելու անհրաժեշտությամբ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 4.3 %-ով
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն...
Ամենաշատ