News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 14-ին, Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում են ստացել 6 զինծառայողներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս միջադեից հետո, Արցախի նախագահի խորհրդականները մեկնաբանություն էին տվել, որով տեղեկացրել էին, որ հարվածը հասցվել է ԱԹՍ-ի միջոցով: Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ թե հրազենային, այլ ԱԹՍ-ի արկի բեկորային վիրավորում:

Դեպքից մեկ օր հետո, ՊԲ փոխանցմամբ, ադրբեջանական զինված ստորաբաժանումները կրակ էին բացել նաև այդ պահին առաջնագծում գտնվող ՊԲ շտապ օգնության մեքենայի ուղղությամբ:

Քանի որ դեպքի հետ կապված հակասական տեղեկությունները շատ էին, գրությամբ դիմել էի ՊՆ-ին։

Հարցերս հետևյալն էին՝

1. Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն, ազգանունները և առանձին ներկայացրեք վերջիններիս առողջական վիճակը:

2. Իրականում ինչպիսի վիրավորում էին ստացել ՊԲ 6 զինծառայողները՝ հրազենային, թե բեկորային:

3. Արդյոք խոցված շտապ օգնության մեքենայի միջադեպով կան վիրավորներ կամ վնասվածք ստացած անձինք:

Պաշտպանության նախարարը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ Ալբերտ Սարուխանյանի վիճակը ծանր է, Խաչիկ Գևորգյանի վիճակը միջին ծանրության է, Քաջիկ Արշակյանի վիճակը բավարար է, Հրայր Հակոբյանի վիճակը ծանր է, Էդգար Հովակիմյանի վիճակը բավարար է, Լեռնիկ Չախիֆալակյանի վիճակը ծանր է։

Առողջություն մեր զինծառայողներին։ ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, հինգը՝ բեկորային վիրավորումներ։

Այդ օրերին խոցված շտապ օգնության մեքենայի մասով էլ ՊՆ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով վնասվել է միայն մեքենան, իսկ մեքենայում գտնվող անձինք չեն տուժել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ