News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ալբանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարարին 2008թ. զինամթերքի թափոնավորման գործարանում հզոր պայթյունի հետ կապված, ինչի հետեւանքով զոհվել էր 26 մարդ, տեղեկացնում է AP-ը։

Կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ կառույցը (SPAK), որը պատասխանատու է  բարձրաստիճան պաշտոնյաներին հետաքննելու համար, հայտարարել է, որ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացրել Ֆաթմիր Մեդիուին, որը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը 2005-2008թթ.։

Այդ նույն մեղադրանքը հանվել էր 2009թ. դատական հետապնդումից նրա իմունիտետի պատճառով՝ որպես խորհրդարանի վերընտրված անդամ։

Սեպտեմբերին ալբանական դատարանը վճռեց վերսկսել գործը։ Մեդիուն նախկինի պես խորհրդարանի անդամ է ընդդիմադիր կուսակցությունից, բայց պատգամավորական իմունիտետից զրկվել է 2012թ.։ Նա չի ընդունում, որ իրավախախտումներ է կատարել՝ այդ քայլն անվանելով քաղաքականապես մոտիվացված։

Գործը վերսկսվել է 6-ամյա տղայի ծնողների հարցապնդմամբ, որը զոհվել էր Գերդեկում, մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու, իր տան հետնաբակում խաղալու ժամանակ, 2008թ. մարտի 15-ի պայթյունի հետեւանքով։ Պայթյունից մահացել էր 26 մարդ, տուժել 264 հոգի, վնասվել մոտ 5 500 տուն։

2012թ. դատարանը մեղավոր ճանաչեց եւ բանտարկեց 19 մարդու պայթյունի պատճառով, բայց զոհերի հարազատները դժգոհում էին, որ պետական պաշտոնյաները խուսափել են արդարադատությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ֆրանսիան հետաքննում է Բեռնար Առնոյի և Նիկոլայ Սարկիսովի ֆինանսական գործարքները
Սարկիսովը ձեռք է բերել Ալպիական շքեղ հանգստավայրում գտնվող գույքը...
Ամենաշատ