
Չինաստանը կֆինանսավորի Աֆղանստանի հետ սահմանին Տաջիկստանի ոստիկանության համար հենակետի կառուցումը, հաղորդում է Reuters-ը։
Հենակետը կտեղակայվի Գորնո-Բադաշխան ինքնավար մարզի արեւելյան հատվածում։
Կառուցման ծրագիրը հայտնվել է Դուշանբեի կառավարության եւ Աֆղանստանի նոր կառավարիչների՝ թալիբների միջեւ լարվածության ֆոնին։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրաժարվել է ճանաչել Թալիբանի կառավարությունը՝ կոչ անելով լայն ներկայացվածություն տրամադրել Աֆղանստանի էթնիկ խմբերին։