News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իշխող խմբակցությունում պատգամավոր կա, շատ հաճախ է մտահոգություն հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ. Իսկապես շատ հաճախ, այնքան հաճախ, վախենում եմ՝ ընտրություններին «Հայաստան» դաշինքին է քվեարկել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Բայց այդքան դարդ մի արեք էլի, դուք ձեր դարդը լացեք: Մեզ ասում եք՝ ինչո՞ւ Գորիսի ընտրությունների չգնացիք: Էդ որ գնացիք, ԱԺ փոխնախագահ էր եկել ձեզ հետ, խմբակցության ղեկավար էր եկել, մեծ շքախմբով  գնացիք, ի՞նչ արեցիք։ Հաղթեցի՞ք։ Չհաղթեցիք, քանի որ գորիսեցիները գիտեին՝ ում ձայն տան, ում են վստահում՝ մարդու, ով կյանքում մեծ նվիրումով է  ծառայել իր քաղաքին, կառուցել է, շենացրել է, ոչ թե լոկ խոսել է, բարձրագոչ հայտարարություններով է հանդես եկել, այլ գործ է արել, պատերազմի մասնակցել, ոչ թե սելֆիներով է բավարարվել։

Գյումրիում, Մեղրիում չհաղթեցիք։ Եկեք, դուք ձեր դարդը լացեք, «Հայաստան» դաշինքին էլ առանձնապես դասեր մի տվեք, դրա ոչ տեղն ունեք, ոչ իրավունքը»,- ասաց Ա. Գրիգորյանը։

Այնուհետև նա դիմեց կապանցիների, որտեղ առաջիկայում կայանալու է ՏԻՄ ընտրություններ։

«Կարծում եմ՝ կմասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը կտաք այն մարդուն, ով ձեր կողքին է  եղել ամենադժվար պահերին՝ պատերազմի ժամանակ, պատերազմից առաջ։ Այստեղ մարդիկ կան, ովքեր  պարզապես իրավունք չունեն կապանցուն ասեն՝ սրան ընտրեք, նրան մի ընտրեք։ Դուք դրա իրավունքը չեք վաստակել։ Հեռու մնացեք»,- ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Տպել
Ամենաշատ