News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Պարզ էր, որ այս պատերազմում Հայաստանն Ադրբեջանից ոչ թե առաջ, այլ հետ էր՝ թե՛ ռազմական, թե՛ տեխնոլոգիական պատրաստվածության առումով։ Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Երբ ասում եմ հետեւում, նկատի ունեմ, որ մենք պետք է ունենանք մեր սեփական անօդաչու սարքերը, այսինքն՝ ստեղծենք մերը։ Ի վերջո, Ադրբեջանն ոչ թե իր սեփական, այլ թուրքական, իսրայելական ԱԹՍ-ներն էր օգտագործում։ Հայաստանը պետք էր պատրաստվել այդպիսի պատերազմի՝ 21-րդ դարի պատերազմի»,- ասել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հետ մնում, կարելի՞ է ասել, որ դա կապված է հաղթանակի հարցում վստահության հետ, ինչպես 90-ականներին էր, Սարգսյանն ասաց, որ դա ավելի հիմնարար հարց է.

«Ընդհանրապես, հիմա աշխարհում միտում կա, երբ մենք՝ որպես մարդ, ձևացնում ենք... Մենք ձեւացնում ենք, թե ինչ-որ բան ենք անում... Ձեւացնում ենք, որ, օրինակ, ժողովրդավարություն ունենք... Ես իմ մասին չեմ խոսում, ես ընդհանրապես եմ ասում. մենք ձեւացնում ենք, թե գիտության շատ բարձր մակարդակ ունենք, ձեւացնում ենք, որ ունենք շատ ուժեղ բանակ... Բայց ամենավատն այն է, երբ սկսում ենք հավատալ դրան... Մենք ինքներս մեզ համոզում ենք, որ դա այդպես է։ Եվ դա շատ վտանգավոր բան է... Այո, առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը հաղթեց... Անցել է 26 տարի... Այս 26 տարիների ընթացքում հնարավոր էր եւ անհրաժեշտ էր ստեղծել հզոր բանակ, զարգացնել ու հզորացնել տնտեսությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի հասցնել… Ես չեմ ասում, որ այդ հարաբերությունները վատն են, բայց ես միշտ երբ ինչ-որ բանի եմ հասել իմ կյանքում, կամ իմ ուսանողները կամ իմ երեխաները, ես խրախուսել եմ գնալ առաջ… Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումն առանձին թեմա է։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմ են. ինչպես եղել է հարյուրավոր տարիների ընթացքում։ Դա ապացույց չի պահանջում։ Այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններն ապացույցներ պահանջող թեորեմներ են եւ կախված են ժամանակից։ Դրանք մեկ վերեւ, մեկ ներքեւ գնում: Ամեն անգամ դրանք պետք է ապացուցել: Մենք կարող ենք երջանիկ լինել նրանով, ինչ ունենք։ Բայց ես նրանցից եմ, ովք ուրախանում է։ Քանի որ հարաբերությունների ներուժը շատ մեծ է: Չնայած նրան, որ Ռուսաստանը շատ մեծ, իսկ Հայաստանը փոքր երկիր է»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս ավելի քան 1 տարի առաջ Արցախում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանին
Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից մեկ տարի մեկ ամիս անց՝ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հարազատները…
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է (ուղիղ)
Շուրջ մեկ տարի եւ երեք ամիս անհետ կորած…
ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել Ռուսաստանի հետ Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության կարգավորման հարցում
«Հուսով եմ, որ այս հարցում մենք բոլորս կարող ենք աշխատել միասին, այդ թվում՝ Ռուսաստանը...
Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցները տեւել են 10-15 րոպե. գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով. Արցախի ՄԻՊ
Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել…
Դեռևս չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել․ ԱԽ քարտուղարը՝ Մոսկվայում փոխվարչապետերի հանդիպման մասին
Ինչ վերաբերում է մաքսակետերին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ եթե Ադրբեջանը ցանկանա անցում կատարել դեպի ՀՀ, ապա սահմանային անցակետի բոլոր...
Հաջիեւ. Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երեւանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղությունը բխում է հենց Հայաստանի շահերից...
Ամենաշատ