News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec 2021-ը։ Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանում ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամ ընկերությունն ու ամենանորարար IDBank-ը։

Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ առաջին անգամ են մասնակցում DigiTec-ին և ստրատեգիական գործընկեր IDBank-ի հետ ամենայն լրջությամբ են մոտեցել խնդրին։ «DigiTec-ն այն հարթակն է, որը միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում օգտագործող ու դրանցով մարդկանց կարևոր պահանջմունքներ բավարարող նորամուծություններ ստեղծող ընկերություններ։ Իդրամն ու IDBank-ն իրենց միասնական առցանց հարթակով վերջին 2 տարվա ընթացքում ապացուցել են, որ հանդիսանում են հենց այդ տեսակի ու որակի ընկերություններ։ Տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հեշտացնել մեր հաճախորդների ֆինանսների կառավարումը, ֆինանսական տեսանկյունից միմյանց հետ հաղորդակցումն ու, իհարկե, վճարումները։ QR վճարումներն այսօր դարձել են մեր առօրյայի մի մասը։ Երբ մենք մտնում ենք խանութ կամ գնում ենք կատարում առցանց խանութներից, շատ ավելի հեշտ է ընդամենը սքանավորել QR կոդն ու վճարել, քան, օրինակ, լրացնել քարտի տվյալները կամ վճարել կանխիկով։ Հենց QR վճարումներին և դրա միջոցով աշխատող առաջին թվային ապառիկ՝ Rocket Line պրոդուկտներին ենք նվիրել մեր DigiTec-ի տաղավարը։ Հրավիրում ենք բոլոր այցելուներին մեզ հետ բացահայտելու Idram&IDBank հավելվածով վճարումների փորձառությունը, ինչպես նաև մասնակցելու ինտերակտիվ խաղին»,- պատմեց Գոռ Ամիրյանը։

IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանն էլ իրենց հաճախորդներին հրավիրեց ցուցահանդեսին՝ վստահեցնելով, որ երկու ստրատեգիական գործընկեր ընկերությունների տաղավարի կողքով հաստատ չեն կարողանա անտարբեր անցնել․ «Մեզ համար կարևոր է, որ այցելուները ոչ միայն պարզապես գեղեցիկ կամ տեխնոլոգիապես հագեցած տաղավար տեսնեն, այլև որոշակի գիտելիքներ ստանան ֆինանսական աշխարհում ներկայում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասին։ Մեր մասնագետները կլինեն տարածքում և թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսի ներկայացուցիչներին մանրամասն կներկայացնեն ֆինանսական տեխնոլոգիաների բոլոր առավելությունները։ Իսկ մեր թիմակիցները հաստատ չեն վրիպի Ձեր աչքից»,- ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։

Իդրամն ու IDBank-ը ներկայում հանդիսանում են հայաստանյան ֆինանսական շուկայի ամենանորարար ընկերությունները, որոնք հնարավորություն են տալիս մեկ ակնթարթում դառնալ Բանկի հաճախորդ, կատարել վճարումներ, ստանալ վարկեր և այլն, և այդ ամենը՝ միմիայն սմարթֆոնով։ Idram&IDBank հավելվածում առաջինը Հայաստանում և դեռևս միակը, ընկերություններն առաջարկում են թվային ապառիկ՝ Rocket Line, որով կարելի է գնումներ կատարել հիմա, վճարել մի քանի ամսվա ընթացքում՝ նույնիսկ առանց հավելյալ տոկոսներ վճարելու։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում
Մենք շնորհակալ ենք SME Banking Club-ին բարձր գնահատականի համար...
Եվրամիությունը չորս խոշոր բանկերի ընդհանուր 390 մլն դոլարի տուգանել է
HSBC-ն տուգանվել է մոտ 200 մլն դոլարի․․․
Deutsche Bank-ը նավթի` բարելի դիմաց 60 դոլարից ցածր գին է կանխատեսել
Գների ներկայիս մակարդակի համեմատ նավթը կթանկանա ավելի քան 100 տոկոսով...
Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր
Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ...
Արդշինբանկը ճանաչվել է տարվա լավագույն բանկ՝ ըստ The Banker միջազգային ամսագրի
Այս հեղինակավոր ամսագրի մրցանակը մեր հաջողությամբ իրականացված ռազմավարության հերթական գնահատական է...
ՀՀ կենտրոնական բանկը դարձել է Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SBFN) անդամ
Հարթակը ստեղծվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից և օգնում է անդամներին մոբիլիզացնել...
Ամենաշատ