News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քննարկումների ժամանակ այդ պրակտիկան կա, երբեմն շեղվում են թեմաներից, երբեմն նաեւ քարոզարշավային դիֆերամբներ են ձոնում այս կամ այն թեկնածուին, բայց կլինի՞ այդ ամեն ինչը առանց ձայնի հատուկ դեցիբելների անել, որ այստեղ նստած մարդիկ չվախենան կամ չսարսափեն ձեր քաղաքական կշռից: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հակոբ Կոնջորյանը:

«Տիկին Գրիգորյանը այդպիսի բնավորություն ունի, հուժկու ելույթներ է ունենում եւ միանգամից դուրս է գալիս: Կարծում եմ՝ եթե այդպիսի խիզախ ելույթներ եք ունենում, պետք է խիզախություն ունենալ մնալու եւ լսելու պատասխան ելույթները: կամ ասվում է՝ խմբակցության ղեկավարը գնաց Գորիս եւ այլն: Ես գնացել եմ եւ գնալու եմ Գորիս, Կապան, Գյումրի եւ ցանկացած Հայաստանի մարզ, քաղաք: Որեւէ մեկը թող իրեն որեւէ բնակավայրի սեփականաշնորհման իրավունքով չգա այստեղ ինչ-որ բաներ խոսի ձայնի բարձր դեցիբելներով:

Նաեւ ասեմ, «Հայաստան» դաշինքը չի մասնակցել Գորիսի ընտրություններին, որեւէ տեղ չի մասնակցել: Հիմա չեմ հասկանում, թե ինչու եք Առուշ Առուշանյանի ստացած արդյունքներն այստեղ կապիտալիզացնում: Բա եթե այդքան մեծ կշիռ ունեք, գնացեք ձեր անունով մասնակցեք ՏԻՄ ընտրություններին: Դա կլինի իրապես մարտահրավեր»,-ասաց Կոնջորյանը:

Տպել
Ամենաշատ