News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպական 12 երկրներ Իսրայելին կոչ են արել չեղարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին երեք հազար բնակարան կառուցելու որոշումը, ասվում է այդ պետությունների արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտարարությունը ստորագրել են Գերմանիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Շվեդիան եւ Իսպանիան։

«Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում չեղարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին մոտ 3000 տների կառուցման թույլտվության որոշումը: Եվս մեկ անգամ մենք կտրականապես դեմ ենք հանդես գալիս պաղեստինյան օկուպացված տարածքներում իսրայելական բնակեցման քաղաքականությանը, այն խախտում է գործող միջազգային իրավունքը եւ խաթարում է երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծմանը (իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը) հասնելու ջանքերը»,- ասվում է փաստաթղթում։

Եվրոպական երկրները կոչ են արել հակամարտող կողմերին շարունակել առաջընթացի ձգտել համագործակցության ամրապնդման եւ լարվածության թուլացման ուղղությամբ, որոնք արձանագրվել են վերջին ամիսներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ