News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվել էր հաղորդում, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել էր, թե վնասվածքները ստացել է նախորդ երեկոյան՝ անծանոթ անձանց ծեծի հետևանքով:

Հիվանդանոց էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը, սակայն տուժածն ի վիճակի չէր բացատրություն տալու։

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ հարևան շենքի մի բնակարանում ծագած վեճի ժամանակ հյուրին մարմնական վնասվածքներ էր պատճառել 47-ամյա տանտերը: Հոկտեմբերի 25-ին Շահումյան փողոցից նա բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գողացված գառները վերադարձվեցին տիրոջը. Էջմիածնի ոստիկանների բացահայտումը
Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 3-ի սահմաններում նշված գյուղում հայտնաբերեցին 31-ամյա տղամարդու «Նիվան», մեքենայում՝ 6 գառ...
BMW-ով անասուն էր գողանում. ՃՈ ծառայողները բռնել են
Նախապատրաստված նյութերն ու գողոնը, ըստ ենթակայության, ներկայացվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին...
Ֆրանսիայում ստուգում են Խաշոգջիի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալված տղամարդու ինքնությունը
Հալեդ Ալոթայիբի անունով տղամարդը մեկն է այն 26 մարդկանցից, ովքեր հեռակա կարգով դատվում են Թուրքիայում․․․
Կնոջ պարանոցի ոսկյա շղթան հափշտակած անձը եղել է «Օպել»-վ, որով տաքսի ծառայություն է մատուցում
Նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Որոնումներին զուգահեռ...
Սեյրան Օհանյանի գույքի վրա կալանք դնելը կապված է նրա քաղաքական գործունեության հետ. փաստաբան
Գտնում եմ, որ անհիմն…
Հիվանդանոցի բակում մահացած հայտնաբերված տղամարդը հետախուզման մեջ էր
Ոստիկանության Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ...
Ամենաշատ