News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների ուսանողների ուսման վարձը ամբողջությամբ փոխհատուցվում է։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը։

Փոխնախարարի խոսքով՝ փոխհատուցում կստանան նաեւ ուսման ընթացքում որոշակի կարգավիճակ, այն է՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձինք։

Ցուցակում ներառված են նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամություն ստացած անձինք, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաեւ մահացած զինծառայողների մինչեւ 27 տարեկան երեխաները։

«Այսպիսով, ուսման համար լիարժեք փոխհատուցում կտրամադրվի ոչ միայն նրանց, ովքեր համալսարան են ընդունվել արդեն որոշակի կարգավիճակ ունենալով, այլ նաեւ այն ուսանողներին, ովքեր այդ կարգավիճակը ստացել են ուսման ընթացքում»,- պարզաբանեց Թռչունյանը։

Փոխնախարարը հավելեց նաեւ, որ այս տարի բուհ է ընդունվել 30 հոգի, որոնք ունեն այդ կարգավիճակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ