News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Apple-ի նոր սմարթֆոնները վեց ամսից կէժանանան գրեթե 10 տոկոսով։ Այս մասին ասվում է iPrice գործակալության զեկույցում։

Մասնագետները վերլուծել են Apple-ի սմարթֆոնների տարբեր մոդելների արժեքը եւ պատմել, թե ինչ ժամանակահատվածից հետո եւ քանի տոկոսով է նվազել սարքերի արժեքը։ Հեղինակները iPhone գնելու լավագույն ժամանակ համարել են գարունը՝ սմարթֆոնների թողարկումից մոտ վեց ամիս անց դրանց գները նվազում են։

Իրենց ուսումնասիրության ընթացքում հեղինակները վերցրել են Apple սարքերի 256 գիգաբայթ կուտակային հզորությամբ մոդելներ: Մասնագետների կարծիքով՝ iPhone 13-ի թողարկումից վեց ամիս անց այն կէժանանա յոթ տոկոսով։ Այսպիսով, եթե սարքն այժմ վաճառքում առկա էլ 1085 դոլարով, ապա վեց ամսից կհայտնվեն առաջին զեղչերը, եւ սմարթֆոնը կարժենա 1012 դոլար։ 12 ամիս անց iPhone 13-ը հասանելի կլինի 995 դոլարով։

Մասնագետները նաեւ հաշվի են առել iPhone X, Xs, 11 եւ 12 սմարթֆոնների գների դինամիկան։ Պարզվել է, որ թողարկումից վեց ամիս անց այդ սարքերը էժանացել են համապատասխանաբար 10, 7, 4 եւ 12 տոկոսով։

2020 թվականի աշնանը Wave7 Research-ի մասնագետներն ասել են, որ սեպտեմբերը iPhone գնելու ամենավատ ժամանակն է։ Դա պայմանավորված է նրանով, որ անցյալ սերունդների Apple սմարթֆոնները դեռ չեն հասցրել երկրորդական շուկայում էժանանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ