News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով Սոյւնիքի մարզի Տաթեւ համայնքում ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկի արդյունքները:

Նշենք, որ հոկտեմբերի 17ժ-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տաթեւի ավագանի են անցել երեք ուժեր՝ ՔՊ-ն, «Շանթ» դաշինքը եւ «Ապրելու երկիրը»: Բանն այն է, որ վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին չի բավականացնում ընդամենը մեկ քվե, որ կարողանա 50 տոկոս ունենալ եւ իշխանություն ձեւավորել:

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ՔՊ-ն ուզում է առնվազն 50-50 հարաբերակություն ապահովել, որից հետո կամ կփորձեն  նոր ընտրությունների տանել, կամ երկրորդ փուլի. «Ընդհանուր առմամբ մենք դրան դեմ չենք, շատ ուրախ կլինենք, եթե նոր ընտրություններ լինեն, որովհետեւ այս անգամ էլ ավելի տպավորիչ արդյունք ենք ցույց տալու: Սա մեր կուսակցության առաջին ընտրական պայքարն էր, եւ մենք 37 տոկոս ենք հավաքել: Եթե նոր ընտրություն լինի, հաստատ ավելի բարձր տոկոսներ կարձանագրենք եւ միանձնյա կձեւավորենք համայնքի իշխանությունը: Միաժամանակ, եթե շատ անարդարություններ տեղի ունենան, մենք ինքներս ենք դիմելու ՍԴ-, որպեսզի վիճարկենք ընտրությունների արդյունքները:

Մենք մինչեւ վերջ պատրաստ ենք պայքարել, ոչ մի տեսակի կոմպրոմիս կամ համագործակցություն չի իշխոս կապիտուլյանտ իշխանության հետ չենք ունենալու: Մենք խնդիր ենք դրել գործող իշխանությանը հաղթել ամեն տեղ, որտեղ հնարավորություն ունենք»:

Նա տեղեկացրեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության հետ բանակցություններ են եղել կոալիցիա ձեւավորելու շուրջ, սակայն դրանք ընդհատվել են, քանի որ դատական պրոցեսի հարց է առաջ եկել:

«Գուցե այդ բանակցությունները շարունակվեն դատական գործընթացից հետո: Բոլորի համար պարզ է, որ իշխանությունները փորձելու են վերախմբագրել Տաթեւում ընտրությունների արդյունքները:

Այստեղ այնպես է դասավորվածությունը, որ անգամ մեկ քվեն որոշիչ է եւ եթե իշխանությունները փորձեն իրենց օգտին ինչ-որ ձեւով քվե ավելացնել, մենք կդիմենք ՍԴ: ՔՊ-ն Տաթեւում չի կարողանում իշխանություն ձեւավորել, քանի որ նրանց պակասում է ընդամենը մեկ քվե»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից: ՔՊ-ն ունի 7 մանդատ, «Շանթ դաշնք» ազգայնական կուսակցությունն ունի 6 մանդատ, իսկ «Ապրելու Երկիրը» ունի 2 մանդատ:

Տպել
Ամենաշատ