Մենք ակտիվ ենք եղել կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրերի շրջանակներում վարկերի տրամադրման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
«Կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարի շրջանակներում սուբսիդիաների տրամադրման եւ գյուղատնտեսական ծրագրի (ինտենսիվ այգիների ստեղծում) իրականացման սուբսիդավորման ծրագրով «Ամերիաբանկը» տրամադրել է 40 մլրդ դրամի 600 վարկ»,- նշեց նա։