News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​Թալիբան շարժումն արգելել է երաժշտությունն ու ծխելը հյուսիսարեւելյան Բադախշան նահանգի բոլոր հյուրանոցներում եւ ռեստորաններում։ Այդ մասին հինգշաբթի հաղորդել է «Afghan Voice Agency» (AVA) տեղեկատվական գործակալությունը:

«Երեկ հանդիպում է տեղի ունեցել նահանգի հյուրանոցների եւ ռեստորանների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հայտարարվել է դրանց գործունեության վարման նոր կանոնների մասին։ Այսուհետ Բադախշանի հյուրանոցներում արգելված է տղամարդկանց եւ կանանց միասին մնալը, երաժշտությունը, ծխելը եւ նամազի ժամանակացույցին չհետեւելը»,- գործակալությունը մեջբերել է տվյալ շրջանում թալիբների կողմից նշանակված տեղեկատվության եւ մշակույթի դեպարտամենտի ղեկավար Մուազադդին Ահմադիի խոսքերը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչներն արգելել էին ծխելը եւ հեռուստատեսային հաղորդումները հյուսիսային Բալխի նահանգում, իսկ հարավային Քանդահար նահանգում՝ կին հաղորդավարներին ռադիոյի եւ հեռուստատեսության եթերում, ինչպես նաեւ երաժշտության հեռարձակմանը: Բացի այդ, երկրում հարսանիքների անցկացման կանոններ են սահմանվել, որոնցով, մասնավորապես, այժմ արգելվում են տոնակատարությունների ժամանակ կենդանի երաժշտությունը եւ նույն սենյակում տղամարդկանց ու կանանց ներկայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ