News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան չորս հետախուզական գործակալություններ սխալվել են իրենց կանխատեսումներում՝ կապված «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից Աֆղանստանի եւ, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Քաբուլի գրավման ժամկետների հետ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով հետախուզական ծառայություններում աղբյուրներին։

Հոդվածում ասվում է, որ գործակալությունները կազմել են ավելի քան 20 զեկույց, որոնցում համակարծիք են, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո իշխանությունն աստիճանաբար կանցնի թալիբներին։ Սակայն ոչ ոք չէր սպասում, որ դա տեղի կունենա մինչեւ ամառվա վերջ։

WSJ-ը նշում է, որ վերջին կանխատեսումներից մեկի համաձայն (կազմվել է հունիսի վերջին) «Թալիբանը» ամերիկացիների հեռանալուց միայն մեկ տարի անց պետք է իր վերահսկողության տակ վերցներ Քաբուլի արվարձանները։ Գրոհայինները հայտարարել են, որ օգոստոսի 15-ին վերահսկողություն են հաստատել երկրի ողջ տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ