News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորված 4 զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

Դեպքի հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ ՊՆ-ից չհաղորդեցին՝ հայտնելով, որ այս պահին քննություն է ընթանում:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում 4 զինծառայող նռնակի պայթուցիչի  պայթյունի հետևանքով է  մարմնական վնասվածքներ ստացել:

«Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար»,- նշված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ