News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:10-ի սահմաններում  Արագածոտնի մարզի  բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած  ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝  դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել  է «Ապարան» բժշկական  կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել,  ապա տեղափոխել «Ապարան» բժշկական  կենտրոն:

Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում  են  մահացածների ինքնությունը:

Տպել
Ամենաշատ