News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։ Մեզ ասացին, որ թթվածնային կայանները չեն հասցնում բավարար քանակությամբ թթվածին արտադրել եւ մատակարարել հիվանդանոցներին, որոնք քովիդով հիվանդ քաղաքացիների են սպասարկում։ Եվ թթվածնի պակասը կամ բացակայությունը կարող է ավելացնել առանց այն էլ օր-օրի շատացող մահերի թիվը։

Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե տեղյա՞կ են խնդրից եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ, ասացին․ «Բոլոր թե՛ պետական, թե՛ թթվածնային կայանների ուժերն առողջապահության նախարարությունը մոբիլիզացրել է, աշխատում են 24/7 ռեժիմով։ Թթվածնային կայանների ծանրաբեռնվածության պատճառով որոշ թթվածնային կայաններում երբեմն լինում են վթարներ, որոնք մասնագետները փորձում են արագ վերացնել, որպեսզի ապահովեն թթվածնի մատակարարման հոսքը»։

Հարցին, թե որտեղից է, այդ դեպքում, գալիս դժգոհությունը, եթե իրենք ամեն ինչ անում են, որ թթվածինը բավարար չափով արտադրվի եւ մատակարարվի, նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց․ «Դժգոհությունը չգիտեմ, թե որտեղից է գալիս, ես գիտեմ, որ չորս մասնավոր կայանում եղել է վթար, հիմա այդ ուղղությամբ աշխատում են, ամեն ինչ անում են, որ արագ կարգավորեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Կովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում...
Ամենաշատ