News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունը նոյեմբերին կսկսի ներքին ռազմածովային որսման համակարգի մշակման նախագիծը, որը նախատեսված է նավերը թշնամու ինքնաթիռներից եւ հրթիռներից պաշտպանելու համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Պաշտպանության ազգային գնումների վարչությունը։

Գերատեսչությունը նշում է, որ մինչեւ 2027 թվականը պետք է նոր սերնդի զենիթա-հրետանային համակարգ ստեղծվի, որը կարող է հետ մղել հրթիռների եւ օդանավերի հարձակումները, որոնք անցել են նավի հակաօդային պաշտպանության մյուս սահմանները։

Ներկայումս հարավկորեական ռազմածովային ուժերն ԱՄՆ-ից եւ Նիդեռլանդներից գնված որսման համակարգեր են օգտագործում: Նախագիծը տարբեր տեսակի սպառնալիքներին, այդ թվում` հրթիռներին եւ մեծ արագությամբ նավին մոտեցող մոտորանավերին հակազդելու ներքին տեխնոլոգիաներ կօգտագործի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ