News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հույս է հայտնել, որ բուժում ստանալուց հետո կկարողանա կրկին ձի հեծնել, հայտնում է The Sun թերթը։

«Թագուհին տխուր է, որ չի կարող ձի հեծնել, ինչը նրա ամենասիրած զբաղմունքներից է, բայց նա հանգստանում է եւ հետեւում է բոլոր նախազգուշական միջոցներին` լիովին ապաքինվելու համար։ Այնուամենայնիվ, նա շատ վճռական է որքան հնարավոր է շուտ դահուկային սպորտին վերադառնալ հարցում եւ ոչ մի կերպ չի համարում, որ իր դահուկային օրերն ավարտված են»,- հայտնել են Վինձորի ամրոցում:

Բժիշկները Մեծ Բրիտանիայի թագուհուն խորհուրդ են տվել սեպտեմբերին հրաժարվել ձիասպորտից։

Ավելի վաղ Եղիսաբեթ 2-րդը բժիշկների՝ հանգստանալու առաջարկից հետո չեղարկել էր իր մասնակցությունը կլիմայական գագաթնաժողին։

Մինչ այդ Telegraph թերթը հայտնել էր, որ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի պատճառով Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Եղիսաբեթ 2-րդն այսուհետ աշխատանքային այցեր կկատարի իր երեխաներից կամ թոռներից մեկի ուղեկցությամբ, ինչը նրան թույլ կտա անհրաժեշտության դեպքում հանգստանալ։

Բրիտանացի միապետն անցյալ շաբաթ Հյուսիսային Իռլանդիա կատարած այցը չեղարկումից հետո հոսպիտալացվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ