News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օկլահոմա նահանգի իշխանությունները մահապատժի են ենթարկել դատապարտյալին. վեց տարվա մեջ առաջին անգամ։ Հոկտեմբերի 28-ին մահապատժի է ենթարկվել Ջոն Գրանտը, ով ավելի վաղ դիմել էր ժամկետը կարճելու մասին։ Այս մասին հայտնել է  նրա փաստաբան Սառա Ջերնիգանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ջոն Գրանտը ստանձնել է Գեյ Քարթերի սպանության ողջ պատասխանատվությունը եւ տարիներ անց մահապատժի ենթարկվեց։ Նա փորձում էր գիտակցել եւ քավել իր մեղքը ավելի  շատ, քան ցանկացած այլ հաճախորդ, ում հետ ես աշխատել եմ»,-ասել է փաստաբանը: Դատապարտյալը սպանել է բանտի աշխատակցին, դատապարտել մահապատժի, եւ սա առաջին դեպքն էր 2015 թվականից ի վեր։

Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում անելով 2NewsOklahoma հեռուստաալիքին, Գրանտին ներարկվել է միդազոլամ դեղամիջոցը, որի մասին բանավեճ է ընթանում, եւ հասարակական ընդվզում կա դրա օգտագործման էթիկայի վերաբերյալ։ Բարենպաստ սցենարի դեպքում դատապարտյալն անմիջապես կորցնում է գիտակցությունը, իսկ մի քանի րոպե անց բժիշկը հայտարարում է մահ։ Այնուամենայնիվ, կա առնվազն երեք նախադեպ, երբ դատապարտյալները երկարատեւ հոգեվարքի են ենթարկվել, ինչպես, օրինակ, Քլեյթոն Լոքեթը 2014-ին, նա մահացավ հոգեվարքի մեջ ներարկումից մեկ ժամ անց: Ականատեսների վկայությամբ՝ Ջոն Գրանտը թմրանյութի ներարկումից մոտ 20 րոպե անց ցնցումների է ենթարկվել։ Փաստաբանն ասել է, որ այդ մահապատիժը «ողբերգական կյանքի վերջին անարդարությունն էր»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ